Այս ողբերգությունը մենք ազգովի ենք հասունացրել` մի քանիսի տգիտության ու դավաճանության, մյուսների` անբարոյականության ու ստորության, երրորդների անխելքության ու անտարբերության պատճառով: Բոլորս ենք մեղավոր, թեեւ, իհարկե, իշխանության գլխին կանգնածների ու մեր` շարքային քաղաքացիներիս մեղքն անհամեմատելի է: 2020 թ. սեպտեմբերից սկսված այս գահավիժումը մենք պետք է կարողանայինք կանգնեցնել` եթե ոչ 20 թվի հոկտեմբեր-նոյեմբերին, գոնե 2021-ին կամ 2022-ին, որովհետեւ ամեն օրն ավելի էր մեծացնում ողբերգության հավանականությունը: Օր առաջ այն կասեցնելու անհրաժեշտությունը շատերս չգիտակցեցինք:
Հետո հույս ունեինք, որ ռուսներն ու աշխարհը չեն թողնի, որ մարդկային կերպարանքը կորցրած հրեշը` հարեւան ագրեսորը, ոչնչացնի այն ամենը, ինչ մնացել է Արցախից, սպանդ իրականացնի:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: