ՀՀ ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակը՝ (կարմիր բերետավորներ), ոստիկանական այլ ուժեր այս պահին Երևանի տարբեր փողոցներից բերման են ենթարկում քաղաքացիների, որոնք մասնակցում են անհնազանդության գործողությունների։
Արդեն բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ։
Կրկեսի խաչմերուկից բիրտ ուժով բերման ենթարկվեցին մի շարք քաղաքացիներ։ Նրանցից մեկը, որին կարմիր բերետավորները տանում էին, նրանց ասաց՝ ախպեր ջան, էս թևս ցավում է, մի քիչ զգույշ, էլի։
Կարդացեք նաև
Կատարվածին փորձեց միջամտել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Բայց ոստիկանության կապիտան Մ․ Միքայելյանը, որն էլ այս հատվածում համակարգում էր քաղաքացիների բերման ենթարկելու գործը, Լիլիթ Գալստյանին կոպիտ հրեց։ Պատգամավորն էլ վրդովված ասաց՝ չհրեք ինձ, ստոր։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանության ուժերը քաղաքացիներին բերման են ենթարկել նաև Աբովյան փողոցից։ Կոմիտասի պողոտայում ևս լարված էր։ 7-8 ոստիկաններով ոտքերից ու ձեռքերից բռնած տանում էին քաղաքացիներին՝ նրանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ