Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորների թիվն անընդհատ փոխվում է՝ մարդիկ մահանում են․ Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 26,2023 10:27

Չկա թիվ, ոչ վիրավորների թիվ կա, ոչ զոհվածների, Դուք չեք պատկերացնում ինչ է այստեղ կատարվում․ ով է հաշվում, ով դրա ժամանակն ունի՝ ոչ մի թիվ այս պահին չկա ճշտված՝ փոփոխվում են։ Վիրավորները մահանում են։ «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ բոլորը փորձում են ինչ-որ բան կազմակերպել, օգնել, իսկ կառավարության պատասխանատուն՝ պետնախարարը միաժամանակ յոթ հեռախոսազրույց է վարում՝ իրավիճակի ուղղությամբ աշխատանքներ տանելու համար։

«Դուք չեք պատկերացնում, թե այստեղ ինչ է կատարվում»,- շեշտեց Հակոբյանը։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք. սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բոժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930