Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ

Սեպտեմբեր 26,2023 10:08

Հայաստանի ղեկավարության նկատմամբ հնչեցրած հոխորտանքներից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն ևս մեկ հաղորդագրություն է տարածել՝ պատմելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության և տարածաշրջանում Մոսկվայի ծրագրերի մասին: Հաղորդագրության մեջ ասվում է.

Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։ Ռուսական խաղաղապահ զորախումբն իր ակտիվ միջնորդությամբ վերահսկում է սեպտեմբերի 20-ին հաստատված հրադադարի պահպանումը։ Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունն է խաղաղ բնակչության շրջանում զինված առճակատման և զոհերի նոր բռնկումը կանխելը։

Խաղաղապահների խողովակով լայնածավալ մարդասիրական աջակցություն է ցուցաբերվում հայ բնակչությանը։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում ռուս խաղաղապահները տարածաշրջան են հասցրել 125 տոննա մարդասիրական օգնություն և 65 տոննա վառելիք։ Ծրագրեր կան սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների կանոնավոր մատակարարման վերաբերյալ Լաչինի և Աղդամի երթուղիներով: Վերջին տվյալներով՝ խաղաղապահների բազային ճամբարում կա մինչև 700 փախստական, որոնցից ավելի քան 400-ը երեխաներ են։

Խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ բանակցությունների երկու փուլ է տեղի ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև։ Այդ շփումների առաջնահերթ խնդիրներից են ապառազմականացման, խաղաղ կյանքի վերականգնման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը։

Հուսով ենք, որ այս գործընթացի դրական արդյունքները կնպաստեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022թթ պայմանավորվածությունների փաթեթի կատարման աշխատանքների արագ վերսկսմանը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն և հումանիտար շփումների զարգացում։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930