Լրահոս
Օրվա լրահոսը

Լեմկինի ինստիտուտը սարսափած է այն ամենից, ինչ աշխարհը թույլ է տվել՝ տեղի ունենա արցախահայության հետ

Սեպտեմբեր 26,2023 09:59

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի ահազանգերը՝ արցախահայությանը Ադրբեջանի ցեղասպանության մասին

Monument Watch. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին SOS ահազանգ է ներկայացրել և նշել, որ Ցեղասպանության կանխարգելման փորձագետների, ինչպես նաև Genocide Watch-ի, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի և Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի համոզմամբ, կասկած չկա, որ այն, ինչին բախվում են Ադրբեջանի կողմից 9-ամսյա պաշարումից հետո արցախահայերը՝ ցեղասպանություն է․ (սով, բժշկական օգնության անհրաժեշտություն, անօդաչու թռչող սարքերի հարվածներ, քաղաքացիական տարածքների զանգվածային գնդակոծություններ)։

Հայտարարության մեջ նշված է․ «Ժամանակի այս պահը հրամայական է, որպեսզի հզոր առաջնորդներն ու պետությունները կանգնեն Ադրբեջանի դեմ և հստակ ցույց տան, որ հայերի դեմ հետագա ցանկացած ագրեսիա չի հանդուրժվի և կդիմավորվի ցեղասպանությունների կանխարգելման գործիքակազմում առկա բոլոր տարբերակներով: Դա չկատարելու դեպքում միջազգային հանրությունը պատասխանատու կլինի ցեղասպանությանը մեղսակցության համար: Ադրբեջանին դիմակայելու ձախողումը կարող է նաև հանգեցնել սրացման, որը կհանգեցնի նաև արցախահայության ամբողջական ոչնչացմանը և հետագա պատերազմի»։

Սեպտեմբերի 22-ին Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը երկրորդ SOS ահազանգը ներկայացրեց արցախահայության համար, և նշեց, որ այսօր արցախահայերը գտնվում են ցեղասպանության կրիտիկական վտանգի տակ։

Հայտարարության մեջ նշվում է, որ «Սեպտեմբերի 20-ին և 21-ին Ադրբեջանի կողմից իրականացված մի շարք ավիահարվածներից, անօդաչու թռչող սարքերի հարձակումներից և քաղաքացիական բնակեցված տարածքների զանգվածային գնդակոծումից հետո Արցախի սարսափած բնակիչները հայտնվել են ադրբեջանական զինուժի պատանդների մեջ՝ առանց ելքի ուղիների։ Բացի այդ, Ադրբեջանը դադարեցրել է Արցախում էլեկտրաէներգիայի, բնական գազի և հեռահաղորդակցության բոլոր ծառայությունները (հեռախոս, ինտերնետ)»:

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ գործել՝ օգնելու ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությանը․

Լեմկինի ինստիտուտը սարսափած է այն ամենից, ինչ աշխարհը թույլ է տվել, որ տեղի ունենա արցախահայության հետ՝ չնայած ցեղասպանությունների կանխարգելման գրեթե բոլոր փորձագետների և հասարակական կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ նախազգուշացումներին, որոնք կանխագուշակել էին միջազգային հանրության դիտավորյալ կուրության պայմաններում տեղի ունեցող աղետը:

Մենք հանձնառու ենք ոչ միայն ականատես լինել Արցախում ներկայումս տեղի ունեցող զանգվածային վայրագություններին, որոնց մեղսակից են բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ և հզոր շահագրգիռ կողմեր, այլ նաև ապահովելու, որ Արցախի բնակչությունը արդարադատություն ստանա Հարավային Կովկասում տեղի ունեցող զանգվածային վայրագությունների համար ։

Անուշ ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930