ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ վտանգավոր խոսքերից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Հայաստանում հակառուսական տրամադրությունների «արհեստական ուժեղացմանը»:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն, ըստ էության, «ոչ կառուցողական հանրային հայտարարություններ է անում» հայ քաղաքական գործիչներին զուգահեռ, որոնց նպատակն է «իրենց վրայից դուրս գցել պատասխանատվությունը»:
«Կոչ եմ անում Վաշինգտոնին զերծ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից և գործողություններից, որոնք կհանգեցնեն Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական ուժեղացման: Դրանք միաժամանակ հաստատում են, որ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների առաջադրանքը ոչ թե իրավիճակի կարգավորումն է և Անդրկովկասում խաղաղ զարգացումը, այլ Ռուսաստանին ռազմավարական հարված հասցնելը և եվրասիական տարածությունում ապակայունացումը՝ մեզ տվյալ տարածաշրջանից դուրս հանելու հեռանկարով»,- ասել է Անտոնովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը եղել է և կշարունակի լինել Հայաստանի «հավատարիմ դաշնակիցը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ