Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կրկեսի խաչմերուկում երթևեկությունը կաթվածահար է․ վեճ քաղաքացու և ցուցարարների միջև

Սեպտեմբեր 26,2023 08:49

Այս պահին կաթվածահար է Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը։

Կրկեսի խաչմերուկում երթևեկությունը դադարեցված է, ցուցարարները փակել են խաչմերուկը։ Այստեղ են նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Ասպրամ Կրպեյանը։

Այստեղ մի միջադեպ տեղի ունեցավ վարորդներից մեկի ու ցուցարարների միջև։ Վարորդն ասաց՝ թողեք, ես անցնեմ, աշխատանքից ուշանում եմ, իսկ ցուցարարներն ասում էին, թե տասը րոպեից կբացենք՝ կանցնեք, մի քանի րոպե սպասեք։ Նրան հորդորում էին սպասել նաև պարեկները, անգամ ՀՀ ոստիկանության կապիտան Միքայելյանը փորձեց խոչընդոտել նրա անցումը, բայց միևնույն է՝ անցավ։ Նա դիմելով ցուցարարներին ասաց, որ հիմա պետք է սահմանին լինեիք։ Ցուցարարներն էլ՝ թե ով է թողնում սահման գնալ։ Քաղաքացին էլ վրդովված ասաց․ «Ինձնից շատ չես մտածում Ղարաբաղի մասին։ Ինչի ինձ թողնո՞ւմ էին 90 թվին, որ գնացի։ Ես ձեզնից լավն եմ։ Ես կոնտուզիա ունեմ, ձեռքերիս վիճակը նայիր։ Լևոնն ասում էր՝ հետ քաշվեք, թողեք, թող թուրքերը մտնեն»։

Պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ միջամտեց՝ հորդորելով կոնֆլիկտ չսարքել։ Քաղաքացին ասաց, որ իր գործը կարևոր է, ուշանում է։ Լիլիթ Գալստյանն էլ ասաց՝ Ձեր գործը կարևոր չի, քան հայրենիքը։

Նշենք, որ արդեն կան բերման ենթարկվածներ։ Մի քանի րոպե Խանջյան Արշակունյաց խաչմերուկը փակ լինելուց հետո բացվեց, որից հետո կարմիր բերետավորները սկսեցին մայթերից, փողոցներից բերման ենթարկել քաղաքացիներին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930