«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է.
«ՀՀ իշխանությունը պնդում է, որ Զանգեզուրի միջանցք չի տա։ Հանրահավաքներ անող ընդդիմությունը ասում է, որ չի վստահում իշխանությանը և ուզում է գալ, որ Զանգեզուրի միջանցք չտա։ Ենթադրենք Վազգեն Մանուկյանը դարձավ վարչապետ, տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվելու՞ է, Էրդողանը կամ Ալիևը մտքափոխվելու՞ են, թե՞ ՌԴ-ն է ասելու, որ իրեն միջանցք պետք չէ։
Մեր հայրենիքը պահելու տարբերակը մեկն է՝ մենք պետք է պաշտպանենք, իսկ տարբեր ճամբարների հակադրությունը դրա թշնամին է։
Մենք դառնալու համար, գոնե այս փուլում, պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և ՀՀ տարածքային ամբողջականության ու անկախության առումով միասնական լինենք։ Երկրորդ՝ մենք պետք է համագործակցենք և ակտիվ աշխատենք այն երկրների հետ, որ պաշտպանում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Այլընտրանք չկա:
Կարդացեք նաև
Հ.Գ. Առաջին առաջարկն արել եմ վաղուց` 2020-ից հետո, նաև առաջարկել եմ, որ հայտարարի և նախաձեռնի ՀՀԿ-ն, այսօր էլ լուրջ իմաստ եմ տեսնում ու հնարավոր եմ համարում: Եթե նախաձեռնի անգամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կգնամ ու կստորագրեմ, որովհետև պետության ճակատագրին է վերաբերում, ուրեմն անձերից ու անձնական հավակնություններից վեր է»:
Դու Վազգեն Սարգսյանի եղբայրն ես ու պաշտպանված ես նրա հայրենասեր հզոր կերպարի ստվերի տակ և հանուն Վազգենի մեծ ավանդի քեզ խնդրում եմ. նախքան մի “գլուխգործոց” տեսակետ հայտնելդ, մտածիր, թե Վազգենն ինչ կասեր քո “գլուխգործոց” տեսակետի մասին։ Սսում ես առաջնորդի փոփոխությունը մեզ ոչինչ չի տա և առաջարկում ես համակերպվենք այս իրավիճակի հետ և համախմբվենք Արցախն ուրացող և Հայոց հողերը աստիճանաբար հանձնող նիկոլի շուրջը?: Չես հասկանում ?վերջապես, որ հզոր անհատներն են պատմություն կերտում (ինչպես եղբայրդ) և ոչ թե թույլ ու անգործունյա շատախոսները։
Հարգելի Հայ Մարդ, նա շատ լավ էլ հասկանում է: Բայց չօգտագործե՞լ այդպիսի հզոր եղբայր ունենալու քարտը` հայ հասարակությունը իրեն կհամարի հարիֆ, իսկ իր *գաղափարական ընկերները* պարզապես կյանք չեն տա` բառի բուն իմաստով: Կարծում եմ պատանդ է` ստիպված է հիմարություններ դուրս տալ ապրելու համար:
Ես զարմանում եմ, ո՞նց է հնարավոր մի մորից երկու հակապատկերներ ծնվեն, մեկը հայրենիքը սիրող, մյուսը հայրենիք հանձնողին սիրող, մեկը կռվող առյուծների կողքին կանգնող, մյուսը երկիր հանձնող առնետների հետ կոալիցիա կազմող, մեկը դավաճանին պատժող, մյուսը դավաճանին խրախուսող:
Արամ Զավենի Սարգսյան, մեկը քեզ հարցնի, թե դու Վազգեն Մանուկյանից ինչու ես այդքան «մրսում», չէ՞ որ նա էլ եղբորդ նման մեր բանակի հաղթանակների կերտողն է եղել: Իսկ եթե քեզ թվում է, թե նիկոլը հակառուսական ծրագիր է իրականացնում ու դրա համար ես դու իրեն պաշտում, չարաչար սխալվում ես նա ծառայում է ռուսական շահերին՝ փորձում է ժողովրդին իրար դեմ հանելով և հայրենասեր սպաներին ձերբակալելով Հայաստանը թուլացնել, Հայոց բանակը կազմալուծել, որպեսզի նման դեպքերում թուրքերի հարձակումից հետո ռուսները գան ու մեզ «փրկեն», ինչպես բզկտված Հայաստանը նրանք «փրկեցին» 1920 թվականին: