Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում սենատոր Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Իր հերթին ԱՄՆ սենատորը հանդիպան ընթացքում իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԱՄՆ առկա սերտ փոխգործակցությանը` ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և բազմաոլորտ համագործակցության համատեքստում:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ