Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

Սեպտեմբեր 25,2023 23:03

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ:

Պաշտպանը տեղում իրականացնում է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ: Մասնավորապես՝ Գորիս համայնքում տեղակայված գրանցման կետում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման և կացարանով ապահովման հետ կապված հարցերը: Բազմաթիվ հարցեր քննարկվել են իրավասու պետական մարմինների հետ և տրվել են անհրաժեշտ լուծումներ:

Բռնի տեղահանված անձանց տրվել է նաև խորհրդատվություն՝ կապված իրավունքների պաշտպանության հետ: Անահիտ Մանասյանը պատրաստակամություն է հայտնել  բարձրացված խնդիրներին իր մանդատի շրջանակներում լինել հետևողական և այս համատեքստում նշել է, որ դրանք լինելու են ամենօրյա հատուկ ուշադրության ներքո. անհատական մոտեցում է ցուցաբերվելու յուրաքանչյուրի իրավունքների պատշաճ իրացմանը:

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքների լրջագույն խնդիրները:

Գորիսում տեղի է ունեցել նաև Պաշտպանի և Սյունիքի մարզպետի հանդիպումը: Ռոբերտ Ղուկասյանն Անահիտ Մանասյանին ներկայացրել է բռնի տեղահանվածներին ընդունելու առնչությամբ մարզում  իրականացվող աշխատանքները: Պաշտպանը նշել է, որ այդ անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Հանդիպում է անցկացվել նաև պետական այլ մարմինների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան: Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ հետևել է կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:

Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930