Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ու ժողովրդավարությունը անխախտելի սկզբունքներ են. ԱՄՆ ՄԶԳ ղեկավար

Սեպտեմբեր 25,2023 22:44

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերի ասուլիսի ժամանակ նման հարց ուղղվեց. «Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քիմն ասել էր, որ հստակ նշվել է, թե ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում անընդունելի է, սակայն շաբաթներ անց Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց, ի՞նչ կանեք, եթե իր վերջին հանձնառություններն էլ չկատարի Ադրբեջանը եւ ոտնձգություններ թույլ տա Լեռնային Ղարաբաղի մարդկանց նկատմամբ»:

Ի պատասխան Սամանթա Փաուերը նշեց. «Մեր ուշադրության կենտրոնում հենց առաջիկա ժամանակահատվածն է, քաղաքացիական անձանց վիճակը Լեռնային Ղարաբաղում եւ որպես Միջազգային զարգացման գործակալություն՝ մեր ուշադրությունը նախ միտված է քաղաքացիական անձանց բարօրությանը: Մարդիկ չեն կարողացել դուրս գալ, նրանց հասանելի չեն եղել սննդամթերք եւ այլ պարագաներ: Այս հարցը մեր անմիջական ուշադրության կենտրոնում է, ես անձամբ, եւ ԱՄՆ կառավարության մյուս գործընկերները, եւ մենք գալով Հայաստան՝ ավելին ենք իմացել իրավիճակի լրջության վերաբերյալ: Տեղեկացել ենք, թե ինչերի միջոցով են անցել Լեռնային Ղարաբաղի մարդիկ»:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը նաեւ հավելեց, որ կոչ են արել անհապաղ անարգել մուտքի հնարավորություն ապահովել դեպի Լեռնային Ղարաբաղ. «Նաեւ շեշտեցի տեղում տեսնելու, ստուգելու հնարավորությունը: Ցանկացած պարագայում, երբ զինված ուժերը քաղաքացիական տարածքներում են հայտնվում, հատկապես այնպիսի տարածքում, որտեղ բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի լինեն անկախ աչքեր, անկախ ականջներ, որոնք տեղում կտեսնեն, կփաստագրեն իրավիճակը, կփորձեն կանխել…

Շատ կարևոր է, որպեսզի տեղում լինի նաեւ ազատ մամուլ, անկախ դիտորդներ, որոնք կարող են լույս սփռել այն գործողությունների վրա…

Դուք նշեցիք նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քիմի հայտարարությունը, որն ասել էր՝ զինված ուժի կիրառումն անընդունելի է, նույն բանն ասվել է նաեւ պետքարտուղար Բլինքենի կողմից, սակայն այդ ուժը կիրառվել է: Թե ինչը կարող է լինել դրան պատշաճ արձագանք եւ այն, ինչպես պետքարտուղարի տեղակալ Քիմը նշեց, վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը: Ես որեւէ եզրահանգում այս պահին չեմ ուզում ներկայացնել ամերիկյան արտաքին քաղաքականության եւ ԱՄՆ արձագանքի վերաբերյալ՝ կապված ապագայի հետ:

Տարածաշրջանում մեր դիվանագիտության, երկկողմ դիվանագիտության համատեքստում Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ մենք շատ հստակ նշում ենք, ինչպես դա արվել էր նաեւ ՄԱԿ-ում, որ աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Ես չեմ կարող նշել, թե ինչպիսին կլինեն հետեւանքները՝ դրա հետ կապված խախտումներին, բայց մենք միասին ուզում ենք շեշտել, որ դրանք անխախտելի սկզբունքներ են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930