«Ես այստեղ եմ՝ հանդիպելու այն մարդկանց, որոնք փախուստի են դիմել Լեռնային Ղարաբաղից, տեղեկանալու, թե ինչ է պատահել, լսելու նրանց վախերի մասին, նրանց պատմությունները եւ ընդհանրապես քաղաքացիական անձանց մասին տեղեկանալու: Իմ առաքելության, այցի հիմնական նպատակն այն է, որ հնարավորինս շատ տեղեկություններ կարողանանք ստանալ, աջակցություն ապահովել եւ կարողանալ փոխանցել հրատապությունը առ այն, որ այստեղ՝վԼեռնային Ղարաբաղում պետք է լինեն անկախ աչքեր եւ միջազգային ներկայություն»,- պատասխանելով Զանգեզուրի միջանցքի եւ այդ թեմայով Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքների վերաբերյալ հարցին եւ այն մասին, թե ինչ լծակներ ունի ԱՄՆ-ը զսպելու Ադրբեջանին եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային՝ ասուլիսում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:
Ապա հավելեց. «Իմ այցի մյուս հիմնական պատճառն այն էր, որ Նախագահ Բայդենից ուղղակի ուղերձ ունեի փոխանցելու վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության ու աջակցման վերաբերյալ: Ես այստեղից հնչեցված ուղերձներն ու մտահոգությունները կփոխանցեմ բոլոր այն մարդկանցից, որոնց հանդիպել եմ Հայաստանում՝ կապված հնարավոր բռնությունների հետ:
Պետքարտուղար Բլինքենը, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ Բայդենի վարչակազմը մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի արդարացի եւ տեւական խաղաղություն լինի տարածաշրջանում; Պետքարտուղար Բլինքենը բազմաթիվ եռակողմ հանդիպումներ է անցկացրել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, Շարլ Միշելն է այդպիսի հանդիպումներ անցկացրել երկրների ղեկավարների հետ: Շատ ջանքեր են ներդրվել տարածաշրջանային խաղաղության ուղղությամբ: Այս տարածաշրջանը խաղաղությունից շատ մեծ ձեռքբերումներ կարող է ունենալ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ