Այսօր Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ Անդրանիկ Թեւանյանը թվարկեց վաղվա անելիքները, թե որ հատվածներում ու որ խաչմերուկները պետք է փակել: Խոսելով «Երեւան սիթիի» մասին՝ ասաց. «Մենք դեռ համբերում ենք: Համազգային գործադուլը գալու է ձեր դուռը: Մենք գործարարներին թշնամի չենք հայտարարում, բացի մի երկուսից, որ երազում էին թուրքերը գան, իրենք էդ թուրքերի հետ առեւտուր անեին, հայ ժողովրդի հաշվին հարստանային: Մեկը Խաչատուր Սուքիասյանն է, մյուսը՝ Գուրգեն Արսենյանը, դե հիմա կերե՛ք»: Հավաքվածները վանկարկում էին՝ «ա-մոթ»:
Թեւանյանը նաեւ հայտարարեց, որ վաղը իրականացնելու են «քշադուլ», ով փողոցի որ հատվածում լինի, 10 րոպեով պետք է մեքենան կանգնացնի ու չվարի:
Հանրահավաքը կլինի 19-ին: Թեւանյանը վստահեցրեց, որ հոկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սարսափելի փաստաթուղթ է ստորագրելու ու պետք է համախմբվեն, որ կանխեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ