Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ ցավալի են եղել վերջին շաբաթվա դեպքերը հայ ժողովրդի համար. Սամանթա Փաուեր

Սեպտեմբեր 25,2023 21:12

«Անչափ ուրախ եմ նորից լինել Հայաստանում, որ երկար տարիներ ի վեր ինձ շատ սրտամոտ երկիր է: Ես ժամանակ եմ անցկացրել հայ մարդկանց հետ, այդ մարդկանց ուժը, դինամիզմը, այս երկրի ոգին ինձ միշտ ոգեշնչել է »,- ԱՄՆ դեսպանատանը կայացած ասուլիսում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:

«Չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ ցավալի են եղել վերջին շաբաթվա դեպքերը հայ ժողովրդի համար՝ տեսնելու հայկական բնակավայրերը, որոնց վրա հարձակում է եղել, մարդիկ կտրվել են իրենց ընտանիքներից, չգիտեն, թե ինչպիսին է իրենց ճակատագիրը լինելու եւ հայտնվեն մի այնպիսի իրավիճակում, երբ սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի խիստ պակաս է զգացվում: Եվ սա հատկապես ցավալի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցյալում աշխարհը ձախողել է Հայաստանին օգնելու հարցում:

Այսօր առավոտյան ես այցելեցի Ցեղասպանության հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցի անմար կրակի մոտ՝ ոչ միայն ավելի քան մեկ դար առաջ զոհվածների համար, այլեւ նրա համար, որ մենք նորից վերահաստատենք, որ պիտի կանգնենք միմյանց կողքին, միմյանց արժանապատվությունը, մշակութային ժառանգությունը պահպանելու համար:

Այսօր ես եւ վարչապետ Փաշինյանը խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել հայ ժողովրդին՝ առաջիկա ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում: Նաեւ հետագայում Հայաստանը կշարունակի միջոցներ ձեռնարկել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության ամրապնդման եւ իր ժողովրդի համար բարեկեցություն ապահովելու ճանապարհին»,-նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930