Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս Նիկոլը կոմիտեի հագով չի, ոնց որ ասում էին՝ մի կուսակցության հագով չի, կոմիտեի հագով էլ չի». Արա Ռոստոմյան

Սեպտեմբեր 25,2023 20:50

44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների «Որդիների կանչ» կազմակերպության ներկայացուցիչ Արա Ռոստոմյանն այսօր Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց. «Երեկ ինձ համար ծանր օր էր, որովհետեւ հանձնեցին որդուս՝ Ռոստի պահած Մարտակերտը: Մարտակերտը ինչքան մարտակերտցիներինն էր, այդքան էլ Ռոստինն էր, բայց հանձնեց այսօրվա իշխանությունը: Իմ տղեն երբեք չի ուզեցել դառնալ ծայրագավառական, ինքը կռվել է անկախության համար, Արցախի՛ անկախության համար, իսկ այսօր փորձում են իշխանությունները ժողովրդին բաժանեն անկախականների եւ ծայրագավառականների: Իրանք անկախականներն են, մենք՝ ծայրագավառականները: Ու 5000 տղերքին ուզում են ասեն՝ նրանք ծայրագավառական էին, հա՞: 2020-ի հոկտեմբերի 5-ին որդուս ընկերը զանգում է ու Ռոստս ասում է՝ պատերազմը ծախված է, արդեն գիտեր, որ օրվա իշխանությունները ծախել են այդ պատերազմը, բայց ինքը մնաց կռվեց այդ հողի համար, որն ինքը համարում էր իրենը: Արցախը մեր հողն է, արցախցիները՝ մեր քույրերն ու եղբայրները»:

Արա Ռոստոմյանը հորդորեց իր ելույթի ժամանակ ծափ չտալ, Արցախը վատ վիճակում է, անհարմար զգաց:

Անդրադառնալով կոմիտեի աշխատանքներին՝ նա ասաց. «Էս Նիկոլը կոմիտեի հագով չի, ոնց որ ասում էին՝ մի կուսակցության հագով չի, կոմիտեի հագով էլ չի, պետք է խմբերը շատանան միասին կկարողանանք ազատվել այս չարիքից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930