«Տպավորություն է, որ ես ապրում եմ երկու տարբեր իրականությունում: Մի կողմից ինձ ծանոթ ու անծանոթ մարդիկ ասում են՝ գնա ու քո Արցախում գոռա Արցախ, ասում են՝ ղարաբաղցի ջարդարարները տարբեր ակցիաներ են իրականացնում, բայց կա այլ իրականություն նաեւ: Տեսնում եմ, թե ոնց են ինձ հարազատ մարդիկ, անծանոթներ ինքնակազմակերպվում, ամեն ինչ անում են, որ արցախցիներին լավ դիմավորեն, նրանց համար տարբեր կացարաններ են փնտրում, տաք հագուստ, սնունդ: Ես ուզում եմ տեսնել միայն այս իրականությունը»,- Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց արցախցի Օվսաննա Բալայանը:
Նա հորդորեց մարդկանց անտարբեր չլինել, պայքարել եւ տեր լինել հայրենիքին:
Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը իր ելույթում հայտարարեց. «Դավաճաններ մի՛ փնտրեք: Մենք դավաճանված ենք արտաքին բոլոր դերակատարներից եւ դավաճանված ենք ներքին մեր իշխանությունների կողմից: Մենք գտնվում ենք օրհասական ծանր վիճակում: Ի՞նչ է պետք անել, մի բան ակնհայտ է՝ տանը նստելով՝ հարց չենք լուծելու, հետեւաբար, պիտի դուրս գանք պայքարի: Ես ձեզ խնդրում եմ, ամեն օր մի արթնացեք՝ որպես Նապոլեոն Բոնապարտներ, արթնացեք որպես զինվորներ»:
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց վարչապետ Փաշինյանի խոսքերը. «Պետության այն ղեկավարը, որ 20 թվին եկավ իշխանության սիրո եւ հանդուրժողականության քարոզով, ո՞ւր է այդ սերն ու հանդուրժողականությունը՝ չկա: 21 թվին ստոր ու տականք ձեւով խաբեց ժողովրդին, ասեց՝ «անջատում՝ հանուն փրկության» կլինի, սուտ գաղափարով կորզեց մեր ժողովրդի քվեն, ասեց՝ խաղաղություն եմ բերելու, ընտրվեց, դարձրեց իր մանդատը երկաթյա, պատերազմներ է շարում, Արցախն էլ տվեց: Ասում է՝ ինձ համար կարմիր գիծ է Զանգեզուրի միջանցքը, սո՛ւտ է ասում, պայմանավորվել է արդեն, հերթական կեղծ պատերազմը պիտի սարքի, Եռաբլուրը պիտի եռապատկի, նոր հանգստանա: Վերջում պիտի ասի՝ կռիվ արեցինք, որ մնացածին փրկենք, Հայաստանի մյուս մասը փրկեինք: Ժողովուրդ, հիշեք, Տավուշի 8 գյուղերն էլ է տալու, որ մենք դեպի Վրաստան ճանապարհ չունենանք, ադրբեջանցի փախստականներին սպասեք Երեւանի Կոնդում, Մասիսում, սա է մեզ սպասում: Ի՞նչ ենք մենք անում, Արցախից 120 դիակ են վաղը բերելու, մենք արցախցիների դեմքին ո՞նց ենք նայելու: Ովքեր ոչինչ չեն անում, հիմա տանը նստած են, անուն են դնում էս հարթակին, անուն են դնում Պողոսին, Պետրոսին,մենք մեր տունն ենք քանդում, մեր ձեռքով մեր տունը քանդում ենք, կասեցնելու հնարավորություն կա, ոտքի՛ կանգնեք: Ամեն մեկդ մի դարձեք հրամանատար: Սենց մենք տեղ չենք հասնի, թարգը տվեք Նապոլեոն Բոնապարտներ, խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ Մոռացեք ով ինչ ունի, մոռացեք ամեն ինչ: Արցախում էլ շատ մարդկանց էի ճանաչում, կարողությունների էին հասել, աշխատում էին, ցանում էին, հնձում էին, գնացեք տեսեք՝ մի հատ 10 լիտր բենզինի ճար են անում, որ կարողանանան գցեն իրանց Գորիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ