Լրահոս
Օրվա լրահոսը

Սլավիկ Գալստյանը օլիմպիական երրորդ ուղեգիրն է բերել Հայաստանի հավաքականին

Սեպտեմբեր 25,2023 20:10

Բելգրադում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի՝ արծաթե, Մալխաս Ամոյանի՝ բրոնզե մեդալներին եւ օլիմպիական ուղեգրերին ավելացել է եւս մեկ ուղեգիր: Այն նվաճել է 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը թեեւ պարտվել էր բրոնզե մեդալի համար  գոտեմարտում, սակայն հաղթել էր 2021 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական վարկանիշայի ուղեգրի համար լրացուցիչ գոտեմարտում:

Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ  աշխարհի առաջնությունում 59 երկրների պայքարում գրավել է թիմային 5-րդ տեղը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել