Մեքսիկայում շարունակվող շախմատի մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում խաղացվել է հինգ տուր:
Աղջիկների խմբում շարունակում է հաջող հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, որը 4,0 միավորով բաժանում է 4-ից 10-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով ընթանում է չորրորդ տեղում: Ասյա Հակոբյանն ունի 2,5 միավոր եւ առայժմ 45-րդն է:
Տղաների մրցակցությունում մեր միակ մասնակիցը՝ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, իր անվան դիմաց գրանցել է 3,5 միավոր եւ ընթանում է երրորդ տասնյակում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ