ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է.
«Ժամանեցի Երևան, Հայաստան։
Երկրի ու տարածաշրջանի համար այս կարևոր պահին այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ ուժեղ աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանին և ուղիղ խոսելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով տուժած անձանց հետ»: