Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հնչեցրած թեզն առ այն, որ հնարավոր է խաղաղ գոյակցություն , իրականության հետ աղերս չունի. Թագուհի Թովմասյանը՝ Գերի Փիթերսին

Սեպտեմբեր 25,2023 17:48

Իմ գործընկերներ Սեյրան Օհանյանի, Աննա Գրիգորյանի և Լիլիթ Գալստյանի հետ ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալել ենք ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակությանը։

Քննարկել ենք սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու դաժան հետևանքները:

Պարոն Փիթերսին ներկայացրել եմ Արցախում ինը ամսից ավելի շրջափակման մեջ հայտնված, կենսական պայմաններից զուրկ, թշնամու անմիջական թիրախում գտնվող, ամեն րոպե կյանքի ու մահվան կռիվ տվող 120000 հայի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանական և էթնիկ զտման քաղաքականության ահասարսուռ հետևանքները։

Ընդգծել եմ, որ ինչպես 1915 թվականին ամբողջ աշխարհը պարզապես ականատես է եղել հայոց ցեղասպանությանը, այնպես էլ այսօր քաղաքակիրթ հանրության լուռ համաձայնությամբ ադրբեջանական ուժայինները, շրջափակման մեջ դնելով արցախահայությանը, օդից ավիահարվածներով, տարբեր տրամաչափի հրթիռներով կրակում և ռմբակոծում էին խաղաղ բնակիչների ուղղությամբ, դաժանաբար սպանում ոչ միայն տղամարդկանց, այլև փոքր երեխաների, կանանց ու ծերերի, և մնացել անպատիժ։ Այս համատեքստում Ադրբեջանի հնչեցրած թեզն առ այն, որ հնարավոր է խաղաղ գոյակցություն Ադրբեջանի հետ, իրականության հետ որևէ աղերս չունի, իսկ Արցախում գտնվող բոլոր մարդկանց անվտանգ տեղափոխումը Հայաստան կենսական անհրաժեշտություն է։

Խնդրել եմ պարոն Փիթերսին օգտագործել բոլոր հնարավոր լծակները ԱՄՆ-ի կողմից ագրեսոր և ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930