ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսն այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ տեղակայման վայր։ Այս մասին տեղեկանում ենք «X»-ում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրառումից.
«ԵՄ դիտորդական առաքելությունը ուրախ էր Հայաստանում Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանն ընդունել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ տեղակայման վայրում։
Մեր դիտորդները պատվիրակությանը ուղեկցել են Կապանի օդանավակայան և Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններ, որտեղ ներկայացրել են վերջին ռազմական և անվտանգության զարգացումների և տեղի բնակչության կյանքի վրա դրանց ազդեցության մասին»:
Կարդացեք նաև
#EUMA was pleased to host @EmbEspArmenia Ambassador @Marcos_GomezM in FOB Kapan.
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) September 25, 2023
🚙Our monitors took the 🇪🇸 delegation to the airport & districts at the 🇦🇲-🇦🇿 border areas to explain the latest military and security developments and the impact on the life of local population. pic.twitter.com/mulEQvfeMW