Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ծիլեր է տալիս ժողովրդական շարժում, որն անծրագիր մի հայտարարությամբ ՀՀ վարչապետը փորձում է շեղել. «Բացում»

Սեպտեմբեր 25,2023 16:38

ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունն արձանագրում է, որ Հայաստանում ծիլեր է տալիս ինքնորոշված անկախության, ազատության, ինքնիշխանության, արժանապատվության արժեքների հիմքով ժողովրդական շարժում, որն այսօր անծրագիր մի հայտարարությամբ ՀՀ Վարչապետը փորձում է շեղել իր նախընտրած ուղղությամբ:

Այս պրակտիկան գործի է դրվել դեռեւս 2018 թվականից, երբ գործող կառավարող վարչակազմը ուղղորդման տակ վերցրեց հանրային դժգոհության ալիքը, ժողովրդահաճո խոսույթով մսխեց հեղափոխական արժեքները, ներկայիս խորհրդարանական ուժերի հետ բևեռացրեց առանց այդ էլ ապականված հասարակական-քաղաքական և կուսակցական դաշտը։

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հակաանվտանգային ճարտարապետությունով հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքից, հրաժարվեց լինել Արցախի հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը, իսկ այժմ նաև՝ հարվածների տակ է դնում պետականության, անկախության եւ ինքնիշխանության սյուները:

Ուստի, սույնով հայտնում ենք մեր քաղաքացիական անվստահությունը կառավարության ղեկավարի թե՛ այս հայտարարության, թե՛ վարվող քաղաքականության, այդ թվում Հայաստանը համապարփակ անվտանգությամբ ապահովելու արհեստավարժության հանդեպ:

Դիմում ենք հայկական ազգային շահերի, պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության եւ միջազգային հարաբերություններում Հայաստանն ու Արցախը կրկին միասնական սուբյեկտ դարձնելուն անկեղծորեն եւ հրապարակայնորեն ծառայող նախաձեռնություններին, միավորումներին եւ անհատներին միանալ ու համատեղ հրապարակային գործունեություն ծավալել՝ մերժելով գործող կառավարության և հակապետական իշխանատենչ ուժերի օրակարգերը, հոգ տանելով հայ ժողովրդի դիմադրողականության բարձրացման եւ վերահաս վտանգները արժանապատվորեն չեզոքացնելու կարողությունների զարգացման մասին:

Հրավիրում ենք բոլորին՝
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի մոտ
25.09.2023թ., ժամը 18:00
ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930