Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հայաստան է վերադարձել այս գիշեր Հակարի կամրջով։ Բաբայանն «Ա1+»-ին փոխանցեց, որ Հայաստան եկող բոլոր արցախցիների նման ինքը նույնպես իջել է անցակետում, ներկայացրել փաստաթղթերը։
Արդյոք ադրբեջանցի ծառայողներն իրեն չեն ճանաչել, կամ իր տվյալները նրանց համակարգիչներում չե՞ն եղել։ Չէ որ նա արցախյան առաջին պատերազմը հաղթող առաջնորդներից է եղել։ Եվ չի բացառվում, որ ճանաչելու դեպքում նրան կարող էին առևանգել կամ առնվազն թույլ չտալ անցնել։
«Ոչինչ չեմ կարող ասել, բոլորի նման եկել ենք»,- կարճ փոխանցեց Բաբայանը` չցանկանալով անդրադառնալ Արցախում կատարված վերջին իրադարձություններին։