Մոսկվան առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա Հայաստանի ղեկավարության որոշ արտահայտությունների կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ նման վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հայտարարությունների շղթան իրականությանը չի համապատասխանում և հակասում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, և Մոսկվայում, անկասկած, նկատել են դա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ