Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկկուսակցական օրինագիծ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերին պաշտպանելու ու մարդասիրական աջակցություն տրամադրելու»

Սեպտեմբեր 25,2023 15:15

Վաշինգտոն – Ս.թ. սեպտեմբերի 22-ին կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) կոնգրեսականներ` Դեյվիդ Վալադեոյի (Հանրապետական, Կալիֆորնիա) և Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) հետ ներկայացրեց երկկուսակցական մի օրինագիծ՝ հայերին պաշտպանելու և Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար՝ ի պատասխան Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված դաժան և անարդար գործողությունների, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ աջակցելու 2023թ.-ի ակտ» օրինագիծն ընդգրկում է մի շարք հասցեական և արագ գործողություններ, որոնք կարող են ձեռնարկվել վարչակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի վրա Ադրբեջանի անօրինական և առանց դրդապատճառի հարձակումներից հետո՝ Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչ անելուց մինչև մարդասիրական օգնություն տրամադրելը, մինչև պատժամիջոցներ կիրառելը, մինչև ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման դադարեցնելը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հետագա գործընկերության համար ֆինանսավորում հատկացնելը:

«Նախագահ Ալիևի ցեղասպանական արշավը Արցախի հայ ժողովրդի դեմ չափազանց երկար է տևել, և ժամանակն է, որ Միացյալ Նահանգները արդյունավետ քայլեր ձեռնարկի այն դադարեցնելու համար։ Այս օրինագիծը առաջին մեծ քայլն է ձեռնարկում Ալիևի վարչակարգի կողմից իրականացված վայրագությունների դեմ պայքարելու ու նրան և իր համախոհներին՝ իրենց մշակված մահվան դեպքերի և ավերածությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով: Այն նաև հակամարտությունից տուժած հայ ժողովրդին կտրամադրի օգնություն և անվտանգություն, որոնք անհրաժեշտ են իր հնագույն հայրենիքներում ապահով ապրելու համար՝ առանց Ադրբեջանի կառավարության հաշվեհարդարից վախենալու»,– հայտարարեց կոնգրեսական Փալոնը։

Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը հայտարարեց. «Քանի որ նա Ուկրաինայում Պուտինի սցենարից հանել է մի էջ, Ալիևը նույնպես պետք է պատասխանատվություն կրի Արցախում խաղաղ բնակչության իր շարունակական թիրախավորման համար: Մենք կոչ ենք անում վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ իր ցեղասպան գործողությունների համար»:

Օրինագծով նաև կոչ է արվում հատկացնել 30,000,000 ԱՄՆ դոլար՝ «տրամադրելու մարդասիրական աջակցություն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գտնվող այն խմբերին, որոնք տուժել են 2020թ.-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմի, 2022թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով»:

Օրինագիծը նաև պարունակում է մի հատված՝ Հայաստանին 10 միլիոն դոլարի արտաքին ռազմական ֆինանսավորման աջակցություն տրամադրելու համար՝ «աջակցելու Հայաստանի անկախությանը, ԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքներին և զորավարժություններին, ինչպես նաև պատրաստելու հայկական ուժերին ապագա միջազգային խաղաղապահ գործողությունների համար»:

Նշվում է նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը՝ կապված Ալիևի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների հստակ փորձերի հետ, ինչպես նաև՝ Ադրբեջանի կառավարության «գործողությունների հետ, որոնք հրահրեցին 2020թ.-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմը, հարձակումները Հայաստանի վրա 2022թ.-ի սեպտեմբերին, 2022թ.-ի դեկտեմբերից սկսած Լաչինի միջանցքի արգելափակումը, հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա 2023թ.-ի սեպտեմբերին»։

Վերջապես, օրինագիծը ընդգծում է Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության կարևորությունը և պահանջում է, որ Պետքարտուղարը «Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին ներկայացնի մանրամասն ռազմավարություն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կայուն անվտանգությունն ապահովելու նպատակով», ինչը ներառում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը», ինչպես նաև «հաշվետվողական միջոցների ստեղծումը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները ստորագրեն խաղաղության համաձայնագիր», ինչպես նաև «աջակցություն Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանը»։

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930