Պահպանողական կուսակցությունը (ՊԿ), լինելով անկախության և ժողովրդավարության վաղեմի ջատագով, անցած տասնամյակներում բազմիցս առաջարկել է արտաքին քաղաքական և անվտանգային հայեցակարգերը փոփոխելու, ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու, հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու, լյուստրացիա իրականացնելու, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ դաշնակցային գործընկերություն զարգացնելու նախագծեր։ ՊԿ-ն նաև բազմիցս հիմնավորել է, որ ՌԴ-ին տարածաշրջան վերադարձնելու, նրա ազդեցությունը մեծացնելու քաղաքականությունը աղետալի հետևանքներ կունենա պետության և ժողովրդի համար, քննադատել ներկա իշխանությունների՝ այդ ուղղությամբ կատարած աղետաբեր սխալները։
Հազարավոր մարդկային զոհերից, տարածքային կորուստներից, Արցախի զավթումից, արցախահայության զանգվածային տեղահանումից հետո, երբ գրեթե բոլորի համար ակնհայտ է, որ ՌԴ-ն Ադրբեջանի, Թուրքիայի հետ միասին ՀՀ-ի և ժողովրդի նկատմամբ թշնամաբար է վերաբերվում, ՀՀ քաղաքական համայնքում բազմացել են անկախության պաշտպանության ջատագովները, նույնիսկ վերջին տարիների պարտությունների պատասխանատուն է փորձում կանգնել անկախության դիրքերում։
Այսու՝
Պահպանողական կուսակցությունը առաջարկում է անվտանգային ու արտաքին հայեցակարգերը վերանայելու օրակարգ ունեցող բոլոր ուժերին համատեղ քննարկել անկախության պաշտպանությանն ուղղված իրական քայլերն ու գործնական նախաձեռնությունները։
Կարդացեք նաև
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ