Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սեպտեմբեր 25,2023 14:26

Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին, 29-ի երեկոյան ժամերին, 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 26-ին, 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-26-ին կնվազի 3-6, 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930