Ռուսաստանը կտրականապես համաձայն չէ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերի հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև իր գործունեությունը` «Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»:
«Մոսկվան հույս ունի, որ Ալիևի հանդիպումները, այդ թվում Էրդողանի հետ, կօգնեն ապահովել անվտանգություն և կարգավորել կյանքը Ղարաբաղում»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ իրենք դեմ են այն երկրների փորձերին, որոնք «Ղարաբաղի հարցում միջնորդական ներուժ չունեն, բայց փորձում են իրենց ներկայությունը գրանցել Ղարաբաղում»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայությանը Ղարաբաղում` Պեսկովն ասել է, որ առայժմ վաղ է ժամկետների մասին խոսել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ