Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին վերածել են սևագործ բանվորի. Զաքարեիշվիլի. JAMnews

Սեպտեմբեր 25,2023 13:42

JAMnews. «Որտեղ Ռուսաստան, այնտեղ դավաճանություն». վրացի փորձագետները՝ ԼՂ-ի դեպքերի մասին

Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացները, ի՞նչ է դա նշանակում Վրաստանի և ամբողջ Կովկասի համար։ JAMnews-ն այս հարցն ուղղել է վրացի փորձագետներին։

Պաատա Զաքարեիշվիլի, կոնֆլիկտաբան. «Տեղի ունեցածը միանգամայն սպասելի արդյունք էր։ Մարկեսն ունի հայտնի «Հայտարարված մահվան տարեգրություն» վեպը, և դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում։

Այդ իրադարձություններից ընդամենը մի քանի ժամ առաջ ես ժամանեցի Բաքվից, իսկ մինչ այդ մեկ շաբաթով Երևանում էի, որտեղ հանդիպեցի բազմաթիվ փորձագետների։

Եվ բոլորը խոսում էին այն մասին, որ Ղարաբաղում պատերազմ է լինելու։

Այստեղ կարևորն այն է, որ կան չորս խաղացողներ։ Եվ, ցավոք, դրանց շարքում Վրաստանը նկատի չի առնվում։ Վրաստանը կտրված է այս իրադարձություններից, նույնիսկ զարկերակը չի զգում։

Առաջին խաղացողը Թուրքիան է: Նա ստվերում է և հանդիսանում է Ադրբեջանի անվտանգության երաշխավորը, կարծես ամբողջ աշխարհին ասում է՝ եթե հանդես գաք Ադրբեջանի դեմ, ինձ հետ գործ կունենաք։

Հիմնական խաղացողը, իհարկե, Ադրբեջանն է։ Նա իր քաղաքականությունն իրականացնում է Թուրքիայի հետ համաձայնությամբ, Թուրքիայի վրա հույս դնելով և Թուրքիայի աջակցությամբ։

Երրորդ խաղացողը Ռուսաստանն է։ Թուրքիան և Ադրբեջանը նրան վերածել են սևագործ բանվորի։ Կարծես Ռուսաստանին ասել են՝ եթե ուզում ես մի որոշ ժամանակ մնալ Կովկասում, արա սև գործը։ Օրինակ՝ հրաժարվիր Հայաստանից։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին պարտադրել են թուրք-ադրբեջանական խաղի կանոնները, Ռուսաստանն ընդունել է դրանք և իրականացրել Հայաստանի հանդեպ։

Իսկ չորրորդ խաղացողը Հայաստանն է։ Ստիպված է ընդունել խաղի կանոնները, որոնք մշակվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից և հաշվի են առնվել Ռուսաստանի կողմից։ Փաստացի Հայաստանը դաշնակիցներ չունի։

Հայաստանի սխալն այն է, որ չի հասկացել՝ Ռուսաստանը դավաճան է։

Թե ով է Ռուսաստանը, պարզ դարձավ 2016-ին և 2020-ին, երբ եղան առաջին և երկրորդ էսկալացիաները, և Ադրբեջանը որոշակի հաջողությունների հասավ ղարաբաղյան ուղղությամբ։ Այդ ժամանակ Ռուսաստանը լռեցրեց Հայաստանին, իսկ Հայաստանը այդ ժամանակ չհասկացավ, որ Ռուսաստանը դավաճան է։
▇ Բայց հիմա Հայաստանում արդեն հաստատ գիտեն, որ որտեղ Ռուսաստանն է, այնտեղ կան խնդիրներ, դավաճանություն, նվաստացում, ցինիզմ։

Իմ կարծիքով՝ Հայաստանի դիրքորոշումը կլինի ամենակարևորը։ Հայաստանը պետք է հստակ որոշում կայացնի, թե ուր է շարժվում՝ կմնա՞ ռուսական քաղաքականության մաս, թե՞ կդառնա Հարավային Կովկասի քաղաքականության կարևոր խաղացողներից մեկը։

Պետք է տեղի ունենա Ռուսաստանի ամբողջական վտարում Հարավային Կովկասից»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930