Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ր իշխանության քաղաքականության։ Ովքե՞ր էին որոշումներ կայացնում վերջին իրադարձությունների ժամանակ»․ Ռուստամ Բադասյանն իրեն մեղավոր չի ճանաչում Արցախում կատարվողի համար

Սեպտեմբեր 25,2023 13:13

«Դուք ճանաչո՞ւմ եք մեկ մարդու, որը լավ է զգում կամ միջին կարգի է զգում»,-հարցին՝ այն, ինչ կատարվում է Արցախում, դրա համար Դուք՝ որպես իշխանության ներկայացուցիչ վատ չե՞ք զգում, ՀՀ ԱԺ միջանցքում լրագրողների հետ կարճ զրույցում այսպես արձագանքեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Լրագրողները հիշեցրին՝ այս ամենը կատարվում է ձեր իշխանության վարած քաղաքականության հետևանքով, Ռուստամ Բադասյանն ասաց․ «Ո՞ր իշխանության քաղաքականության։ Դուք հետևո՞ւմ եք իրադարձություններին։ Ովքե՞ր էին որոշումներ կայացնում վերջին իրադարձությունների ժամանակ։ Կարծում եմ, որ հետևեք և պարզ լսեք կառավարության այն անդամներին, որոնք նման հարցերով մեկնաբանություն տալու իրավասություն ունեն, դուք կտեսնեք՝ ովքեր են պատասխանատուները։ Ես անուններով չեմ խոսելու»։

Լրագրողներին ասացին՝ Արցախի իշխանությունների՞ն նկատի ունեք և նկատեցին՝ բայց մինչև այդ Նիկոլ Փաշինյանն էր Արցախի անունից խոսում, Ռուստամ Բադասյանն ասաց, որ հանդիպման է գնում և չարձագանքեց։

Հարցին՝ պատրա՞ստ է ձեր իշխանությունը արցախցիների անվտանգությունն ապահովել, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Բոլոր այն մեր հայրենակիցները, որոնք տեղափոխման ցանկություն կհայտնեն և կտեղափոխվեն, մենք ապահովելու ենք իրենց պատշաճ տեղափոխվելը ՀՀ, և բոլոր պայմաններով ապահովվելու են։ Այդ գործընթացն արդեն մեկնարկել է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930