Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իվանյանում մեկնարկել է Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը։
Բանակցող կողմերին ներկայացնում են նույն պատվիրակները: Հանդիպմանը Արցախից մասնակցել են Արցախի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանի կողմից բանակցողը պատգամավոր Ռամին Մամեդովն է։
Բանակցություններին ներկա են նաև ռուս խաղաղապահների ներկայացուցիչները։