Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լրագրողին Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունում բռնաբարությամբ են սպառնացել հակապատերազմական գրառումների համար». JAMnews

Սեպտեմբեր 25,2023 12:43

JAMnews. Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանում տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են չորս ակտիվիստներ և մեկ լրագրող, որոնք հանդես են եկել Ղարաբաղում ռազմական գործողությունների դեմ։ Չնայած իրավապահ մարմինների հայտարարություններին, թե այս բոլոր անձինք ձերբակալվել են կոնկրետ արարքների համար, նրանք, ինչպես նաև իրավապաշտպանները պնդում են, որ հենց սոցիալական ցանցերում նրանց հայտարարություններն են դարձել հետապնդման պատճառը։

Սեպտեմբերի 21-ին լրագրող Նուրլան Գահրամանլին (առավել հայտնի է Libre կեղծանունով) դատապարտվել է 30-օրյա վարչական կալանքի։ Դատական ​​նիստին լրագրողը հայտարարել է, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել։

«Նուրլանը դատարանում հայտարարեց, որ Սումգայիթի ոստիկանությունն իրեն տարել է տնից և փոխանցել Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն գլխավոր վարչությանը։ Ճանապարհին Նուրլանին վիրավորել ու նվաստացրել են։ Բաժնում երեք հոգի դատախազի աչքի առաջ ծեծի են ենթարկել, փորձել են պարզել հեռախոսի գաղտնաբառը»,- պատմել է դատարանում ներկա ակտիվիստներից մեկը։

Նուրլան Գահրամանլին հայտարարել է իր անմեղության մասին և նշել, որ ձերբակալությունը կապված է իր հակապատերազմական հայտարարությունների հետ։

Մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողը հրավիրվել էր Պետական ​​անվտանգության ծառայություն։ Նա պատմել է, որ այնտեղ իրեն բռնաբարությամբ են սպառնացել սոցիալական ցանցերում իր գրառումների պատճառով։

Առավոտյան նույն մեղադրանքով 30-օրյա վարչական կալանք էր սահմանվել հասարակական գործիչ Էմին Իբրահիմովի նկատմամբ։

Նա նախկին դիվանագետ է, ով աշխատել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատանը, Ուրուգվայում երկրի դիվանագիտական ​​ներկայացուցչությունում և այլուր։
Իբրահիմովի փաստաբան Ագիլ Լայիչը հայտնել է, որ իր պաշտպանյալի հետ հանդիպման ժամանակ նա պատմել է ձերբակալության իրական պատճառի մասին։ Նրա խոսքով՝ դա սոցիալական ցանցերում հնչեցրած քննադատությունն է։

Այս բոլոր ձերբակալություններից բացի, ըստ ՆԳՆ պաշտոնական տվյալների, ոստիկանության բաժին է հրավիրվել ավելի քան 10 մարդ՝ վերջին օրերին իրականացված ռազմական գործողությունների մասին «ապատեղեկատվություն տարածելու» համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930