Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, իբր թե Ադրբեջանի ՆԳՆ-ի աշխատակիցների մահվանը հանգեցրած պայթյունը կազմակերպած արցախցիների ձերբակալության մասին։
Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանի կողմից բեմադրված և սեփական 6 քաղաքացիներին սպանած այդ պայթյունը Ադրբեջանը օգտագործեց որպես պատրվակ՝ Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար։
Ադրբեջանը նրանց որակել է իբրև «ահաբեկիչ»՝ մեղադրելով 2023-ի սեպտեմբերի 19-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի նորակառույց թունելում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի (Վարանդա)-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կիլոմետրին «ականներ տեղադրելու» և «ահաբեկչական գործողություններ կատարելու» համար:
Արցախի տղամարդկանց զինաթափելուց հետո թշնամին անցել է ապօրինի ձերբակալություններին ու գերեվարումներին, ինչը նույնությամբ կրկնում է թուրքական ցեղասպանական ձեռագիրը։