«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման ենթակա չէ։ Մենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կռիվ տվողն ենք, ոչ թե գործակալական ցանցի անդամների նման ներսում կռիվ գցողը՝ հույս ունենալով, որ դուք իր վահանն եք»,- այսօր կառավարության շենքի մոտ ոստիկաններին դիմեց ՀՀԿ երիտթեւի անդամ Հայկ Դերզյանը՝ հորդորելով, որ հարգեն իրենք իրենց, քանի որ ոստիկաններից շատերը տարբեր ժամանակներում մասնակցել են արցախյան պատերազմներին, հարգեն նաեւ այդ պատերազմներում նահատակված իրենց ընկերների հիշատակը՝ չկատարելով Հայաստանի գործող իշխանության ապօրինի հրահանգները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ «ատամ ցույց տալ»։

Protesters demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan hold actions of disobedience by blocking the streets of Yerevan, Armenia
Հայկ Դերզյանը նաեւ մարդկանց էր կոչ անում դուրս գալ փողոց հանուն պետության պայքարի. «Կապ չունի՝ ձեր գործատուներն ովքեր են, կապ չունի՝ որ բիզնեսմենն է, որ օլիգարխն է, դուրս եկեք փողոց, սա ազգային պայքար է՝ ընդդեմ նիկոլիզմի եւ Հայաստանի ադրբեջանացման»։

Protesters demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan hold actions of disobedience by blocking the streets of Yerevan, Armenia

Protesters demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan hold actions of disobedience by blocking the streets of Yerevan, Armenia
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ