Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկվեց լրագրող Դավիթ Սարգսյանը․ մինչ այդ նա կանգնած խոսում էր ԵՊՀ պրոռեկտորի հետ

Սեպտեմբեր 25,2023 12:12

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին լարված իրավիճակ է նաեւ Երեւանի պետական համալսարանում. կարմիր բերետավորները ԵՊՀ ռեկտորի ընդունարանի մոտից բերման ենթարկեցին լրագրող, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Դավիթ Սարգսյանին։

«Հայաքվե» նախաձեռնության անդամները ԵՊՀ-ում իրազեկման ցույց էին անում՝ հորդորելով ուսանողներին եւ դասախոսներին համազգային դասադուլ եւ գործադուլ հայտարարել։

Դավիթ Սարգսյանը եւ նախաձեռնության մյուս անդամներ Աննա Կոստանյանը, Արմեն Խաչիկյանը  ԵՊՀ ռեկտորի ընդունարանի առաջ կանգնած զրուցում էին ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ։ Կարմիր բերետավորների մի խումբ հանկարծակի մոտեցավ նրանց, առանց որեւէ բառ ասելու բռնեցին Դավիթ Սարգսյանի ձեռքերը եւ բերման ենթարկեցին։

Ռեկտորի ընդունարանի մոտից մինչեւ ոստիկանական մեքենա Աննա Կոստանյանը փորձում էր հասկանալ, թե ինչ պատճառով են բերման ենթարկում Դավիթ Սարգսյանին։ Նրա բոլոր հարցերը անպատասխան մնացին։

Ավելի ուշ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․ «Այս պահին կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930