Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաշխարհային առաջնորդներին թույլ չենք տա մոռանալ Արցախում 4000-ամյա ժողովրդի և քաղաքակրթության ոչնչացմանն իրենց մեղսակցությունը». «Լեմկինի ինստիտուտ»

Սեպտեմբեր 25,2023 12:08

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի «X»-ի միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրառումից տեղեկանում ենք.

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը երբեք թույլ չի տա, որ այսօրվա համաշխարհային առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունը Արցախում 4000-ամյա ժողովրդի և քաղաքակրթության ոչնչացմանը։

Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ ՄԱԿ-ը «ցեղասպանության կանխարգելում» չունեն՝ չնայած բոլոր դասընթացներին, սիմպոզիումներին, գրքերին և ելույթներին։ Մենք հույս ունեինք, որ այս մեկ օրինակում, ցեղասպանությունը կանխելու այս կատարյալ փոթորիկում, լուրջ ուժ ունեցող խիզախ ձայնը ճիշտ կգործի:

Բայց այսօր աշխարհում իրական առաջնորդներ չկան։ Նրանք մտավախություն չունեն, որ մի օր կհայտնվեն այս սարսափի թիրախում, ուստի նրանց այնքան էլ չի հետաքրքրում։ Նրանք քնում են ինքնագոհ հարմարավետության մեջ: Իրականում աշխարհի հասարակ մարդկանց խնդիրն է միավորվել և վերջ տալ իշխանության և ռեսուրսների այս անսահման ծարավին, որն իր ճանապարհին ոչնչացնում է ամեն ինչ։

Ոչ մի ժողովուրդ չի շահել ցեղասպանությունից. այս լուսանկարում պատկերված ծերունու վիշտը աշխարհում ոչ մի սովորական մարդու ձեռնտու չէ…  Նույնիսկ, եթե նրանց հանցագործ առաջնորդներն ասում են, որ անում են, նրանք չեն անում: Ի՞նչ են նրանք փոխանակել ցեղասպանությանը մասնակցելու այս մեծ հնարավորության հետ՝ ազատությո՞ւն, արժանապատվությո՞ւն, իրավունքնե՞ր, թափանցիկությո՞ւն, լավ կառավարո՞ւմ, բարոյականությո՞ւն։ Նշվածներից՝ բոլո՞րը: Ոչ, նրանք ոչինչ չեն շահել:

Բայց աշխարհի մայրաքաղաքներում, կառավարություններում շատ մարդիկ կան, որոնք արդեն օգուտներ են քաղում. ռեսուրսներ, հասանելիություն, ուժ: Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունը ընդմիշտ անհետանում է. հերն անիծած:

Մենք բոլորս պետք է միավորվենք՝ փոխելու այս հավասարումը, և դա պետք է անենք արագ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930