Այս պահին բավականին լարված իրավիճակ է Երեւանի պետական համալսարանում։ Կարմիր բերետավորները ԵՊՀ-ից բերման են ենթարկում ուսխորհրդի նախկին նախագահներին։
Քիչ առաջ բերման ենթարկվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։ Նա լրագրողներին փոխանցեց, որ տեղյակ չէ, թե ինչ պատճառով են իրեն բերման ենթարկում։ Ավելի ուշ ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ իրեն տանում են Կենտրոնի ոստիկանություն
Տեղեկացնենք, որ «Համախմբում» նախաձեռնության անդամները ԵՊՀ-ում իրազեկման ցույց են իրականացնում։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ