Առավոտյան ժամը 10.00-ին Գյումրու ամենամեծ բնակելի թաղամասում՝ Անիում, սկսվեց իրազեկման ցույց` արցախցիների փրկության և Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգով։
Իրազեկման ցույցի մասնակիցները շատ չէին, բայց փոխարենը բավականին մեծ թվով ոստիկանների էին ուղարկել Անի թաղամասի «Հակոբ Մծբնեցու» եկեղեցու տարածք՝ հսկելու։
Ցուցարարները այդ թաղամասի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Շիրակի պետական համալսարանի բակում, Արցախի դրոշներն էին փակցնում։ Քիչ անց Գյումրու թատերական հրապարակում կսկսվի միտինգ, այնուհետ քայլերթ։
Կարդացեք նաև
Ի դեպ, Գյումրիում բողոքի ցույցերի ժամանակ սադրելու փորձեր շատ հաճախակի են կատարվում, սակայն ոստիկանները արագ հարթում են` չթույլատրելով ոչ մի ավելորդ միջադեպ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ