Երեւանում բողոքի ցույցերը շարունակվում են, քաղաքացիները տարբեր խմբերով շարունակում են փակել մայրաքաղաքի փողոցները։
Protesters demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan hold actions of disobedience by blocking the streets of Yerevan, Armenia
Քիչ առաջ մի խումբ ցուցարարներ փակեցին Կոմիտաս-Վազգեն Առաջին վեհափառ (նախկին Կասյան) խաչմերուկը։ Զուգահեռ քաղաքացիների մեկ այլ խումբ արդեն երկրորդ անգամ փակել էր Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկը։
Protesters demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan hold actions of disobedience by blocking the streets of Yerevan, Armenia
Քաղաքացիների մեկ այլ խումբ էլ փակել էր Բաղրամյան պողոտան։ Վարորդները ազդանշաններով ողջունում են ցուցարարներին եւ աջակցություն հայտնում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: