Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախիջեւանը մեծ վառոդի տակառ է, որը ցանկացած պահի կարող է պայթել». Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 25,2023 11:16

Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպումը Նախիջեւանում կազմակերպումը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բավականին խորհրդանշական է համարում եւ կարծում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հաջորդ թիրախը լինելու է Սյունիքը։

«Նախիջեւանը մեծ վառոդի տակառ է, որը ցանկացած պահի կարող է պայթել»,- այսօր իրազեկման երթից հետո կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տիգրան Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ դեռ 2011-12 թվականներից Թուրքիայի աջակցությամբ Նախիջեւանում գտնվող զորամիավորումները վերածվեցին համազորային բանակի։

Թեեւ, ըստ Տիգրան Աբրահամյանի՝ թուրք-ադրբեջանական հաջորդ հիմնական թիրախը լինելու է Սյունիքը, բայց նա չի կարծում, որ Հայաստանի վրա հարձակումը լինելու է մեկ ուղղությամբ։ Պատգամավորը հիշեցնում է, որ Նախիջեւանը սահմանակից է Արարատի մարզին․ այդ հատվածից Երեւանն ամենամոտն է՝ Երասխից Երեւան հեռավորությունը 65 կմ է։ Բացի այդ, Տիգրան Աբրահամյանը նաեւ հիշեցնում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Նախիջեւանի հատվածում Ադրբեջանը ոչ միայն բարելավել է իր դիրքերը, այլ նաեւ հսկայածավալ ամրաշինական աշխատանքներ է կատարել։

Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական սպառնալիքները Տիգրան Աբրահամյանը խիստ մտահոգիչ է համարում, ըստ նրա՝ վտանգն ուղղվում է Հայաստանի Հանրապետությանը, որի ճանապարհին Արցախը վահան էր ու այդ վահանն այսօր չկա։ Հիշեցնելով, որ անգամ Հայաստանի իշխանությունն է պաշտոնապես հայտարարում, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը 150 քառ. կմ տարածքային կորուստ ունի, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր պնդում են, թե Հայաստանը ճանաչված պետություն է, հետեւաբար Հայաստանին ոչինչ չի սպառնում, առնվազն քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում։

Պատասխանելով Արցախից տեղահանվող հայ բնակչության մասին հարցին էլ, Տիգրան Աբրահամյանը պնդեց, որ այդ մարդիկ իրենց կամքով չեն լքում իրենց բնակավայրերը, այլ լքում են, որովհետեւ «Ադրբեջանը ագրեսիվ վարքագիծ է դրսեւորում», որովհետեւ «միջազգային իրավունքը վախճանվել է», որովհետեւ «Հայաստանի Հանրապետության իշխանությունը հանցավոր անտարբերություն է դրսեւորում»։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930