Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Արցախին ի աջակցություն և Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների դեմ բողոքի բազմահազարանոց ցույցերը անհանգստացնում են ոչ միայն իշխանություններին, այլև այս իշխանությունների գլխավոր գործընկերոջը՝ Թուրքիային։
Այդ է պատճառը, որ թուրքական մեդիան Հայաստանի իշխանություններից էլ ավելի եռանդուն կերպով պնդում է, որ Երևանի փողոցներում «հեղաշրջման փորձ է» և հետևաբար պետք է պաշտպանել Փաշինյանին։
Կից ներկայացնում եմ թուրքական ամենախոշոր հեռուստաալիքների վերջին օրերի մի քանի թողարկում, որ նվիրված է Հայաստանում տեղի ունեցող իբր հեղաշրջմանը։ Թուրքերենում հեղաշրջում թարգմանվում է «darbe»։
Կարդացեք նաև
Սա էլ տեսնելուց հետո հարց տվեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան, որ ուզում է մեր երկիրը ոչնչացնել և այս պահին ցեղասպանություն է գործում Արցախում, այսքան ջանադրաբար աջակցի Փաշինյանին։ Պատասխանը պարզ է։