Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում կարմիր բերետավորների կողմից բերման են ենթարկվում տասնյակ քաղաքացիներ։
Նրանց թիվն արդեն մոտենում է 60-ի։
Քիչ առաջ բերման ենթարկվեց նաև ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
Նրան բիրտ ուժով, քարշ տալով էին բերման ենթարկում։ Նախկին պատգամավորը, դիմելով կարմիր բերետավորներին, ասաց․ «Մոլոդեց»։
Կարդացեք նաև
Բերման են ենթարկվել նաեւ ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը, երիտթեւի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Արթուր Գեւորգյանը (գլխավոր լուսանկարում)։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ