Քիչ առաջ կամիր բերետավորների կողմից բերման ենթարկվեց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նա այլ քաղաքացիների հետ քայլում էր «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի մոտով դեպի Վարդան Մամիկոնյանի արձանի հատված։
Նրա հետ միասին բերման ենթարկվեցին նաև մի շարք քաղաքացիներ։ Նրանք փողոց չէին փակել, ուղղակի փողոցով քայլում էին և իրենց բողոքն արտահայտում։
Լրագրողները կարմիր բերետավորներին հարցնում էին՝ ի՞նչ հիմքով եք ուղղակի քայլող քաղաքացիներին բերման ենթարկում, նրանք պատասխանեցին․ «Մի խոչընդոտեք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ