«Թադևոս Ավետիսյանը հենց հիմա Էրեբունու ոստիկանական բաժանմունքում է»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը բերման է ենթարկվել մի շարք այլ քաղաքացիների հետ Էրեբունու տարածքում վաղ առավոտյան անհնազանդության գործողությունների իրականացնելիս։
Պատգամավորը նաև հայտնեց․ «Լրացուցիչ տեղեկություններ առաջիկայում էլի կլինեն այս թեմայով։ Թադևոս Ավետիսյանի հետ բերման են ենթարկվել նաև քաղաքացիներ, որոնց հստակ թիվը դեռ չունեմ»։
Ըստ ոստիկանության տվյալների՝ այսօր ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի՝ ոստիկանության ծառայողի պահանջներին չենթարկվելու համար։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ