Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Սեպտեմբեր 25,2023 08:46

9 ժամ տևած նիստից հետո դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահի որդուն՝ Լեւոն Քոչարյանին կալանավորել 1 ամսով։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը, որը ողջ գիշերվա ընթացքում ֆեյսբուքյան էջում հակիրճ տվյալներ էր փոխանցել դատական նիստից։ Ներկայացնում ենք որոշ տեղեկություններ նրա գրառումներից։

Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Լեւոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունել՝ բնորոշելով այն որպես կեղծ։ Հայտնել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Լևոն Քոչարյանի կալանքի նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է: Պաշտպանական կողմը ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն:

Ինքնաբացարկի հարցի շրջանակներում դատավոր Մասիս Մելքոնյանը հայտարարել է, որ հարգալից վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Սա տեղեկացնելով՝ փաստաբանը կից ներկայացրել է դատավորի 2021 թվականի կարծիքները:

«Սա ուղղակի ապացույց է, որ Մասիս Մելքոնյանը չի կարող քննել Լևոն Քոչարյանի գործը»,–գրում է Ալեքսանդր Կոչուբաեւը։

Նա նաեւ փոխանցել է, թե ինչ է ասել Լևոն Քոչարյանը դատավոր Մասիս Մելքոնյանին․ «Ես միշտ հպարտացել եմ հորս գործունեությամբ և իր ունեցած պատասխանատվությամբ, եթե ես լսած լինեի Ձեր ասածները հորս հասցեին պատասխանատվության միջոց կկիրառեի»։

Դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը՝ ըստ փաստաբանի՝ «արձանագրելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մտքերի հետ համաձայն է, չունի վատ վերաբերմունք և երդվել է լինել անկողմնակալ և այդպիսին է»:

Պաշտպանական խմբին միացել է փաստաբան Գայանե Պապոյանը, որը դատավոր Մասիս Մելքոնյանի հետ ունի ազգակցական կապ և այդ հիմքով ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն: Դատարանը մերժել է Գայանե Պապոյանի միջնորդությունը՝ «արձանագրելով, որ որպես ազգական չունեն ինտենսիվ շփում և ինքը այնուամենայնիվ անկախ կքննի գործը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930