Նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա մեր տղային։
Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում։
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգարժան տիկիններն անցան զինվորների շարքի առջևով, ըստ որում նրանցից մեկը առիթը բաց լթողեց շոյելու մի մորուքավոր զինվորի՝ բուդեյովիցցի Շիմեկի թուշը։ Շիմեկը, տեղյակ չլինելով տիկինների բարձր առաքելությանը, նրանց գնալուց հետո այդ արարքը յուրովի գնահատեց և ընկերներին ասաց.
— Համա՜ թե աներես են այդ բոզերը։ Գոնե մի կարգին ռեխ ունենա, կարծես իսկական ձկնկուլ լինի։ Չորացած ոտներից բացի մեջտեղը բան չկա, մարդ երազում տեսնի՝ լեղին կճաքի, և մի այպիսի քավթառ ղարղա զինվորների հետ սեր է խաղում․․․
Յարոսլավ Հաշեկ, Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, մասն երրորդ: Փառահեղ քոթակ