Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարյալ կեղծիք, բացարձակ սուտ․ Արայիկ Հարությունյանը «ֆեյքազերծում» է

Սեպտեմբեր 25,2023 00:06

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումները

ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ․ 24 սեպտեմբերի, ժամը 16:30-ի դրությամբ

Քանի որ ֆեյքերը ակտիվացել են, հրապարակեմ այս պահի ֆեյքերի ցանկը: Խնդրում եմ, լայնորեն տարածել, որ մեր հասարակությունը չապակողմնորոշվի:

Վարչապետի ամբողջ ընտանիքը լքել է Հայաստանը:

Կատարյալ կեղծիք: Վարչապետի ընտանիքից որդին գործնական նպատակով հինգ օրով բացակայում է երկրից, մեկնումը նախատեսված է եղել հունիս ամսից: Հինգ օրից, երբ վերադառնա, հասկանալի չէ, թե ֆեյքի հեղինակներն էլ ինչ են ասելու: Երկրի ղեկավարի որդին երկիրը լքելու նպատակ ունենալու դեպքում տարածված լուսանկարում բոլորի հետ հերթ չէր կանգնի, այլ դա կիրականացվեր ֆեյքատերերին ծանոթ «փախչելու» հազար ու մի մեթոդով:

Երևանն ու Բաքուն համագործակցել են Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ:

Տխմարություն, մեծ սուտ, որը արժանի է միայն ֆիքսելու՝ հերթական ֆեյքն է:

Հայաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին գալ Հայաստան:

Քիչ առաջ այս ֆեյքն էլ հօդս ցնդեց, քանի որ կառավարությունը Կոռնիձորում կազմակերպած կենտրոնում ընդունել է բոլոր ցանկացողներին և հիմա իրականացվում է նրանց տեղավորման գործընթացը:

Լեռնային Ղարաբաղի ԱԺ դաշնակցական ձախողած ղեկավարը հայտարարել է, որ վարչապետը նախօրոք ծանոթացել է ԼՂ ԱԽ ընդունած զինադադարի հայտարարության տեքստին:

Բացարձակ սուտ: Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից:
ՀՀ-ն որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: Փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին ՀՀ-ն տեղեկություններ չի ունեցել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում, կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին:

Ժամը 23:00, 24.09.2023

Այս իշխանությունը կրակելու է ժողովրդի վրա:

Բացարձակ կեղծիք: Այս իշխանությունը դա չի արել ավելի ծանր ժամանակներում և չի անի երբեք, որովհետև կրակելը հրապարակի արժեհամակարգի կրողներինն է, ոչ թե գործող իշխանությանը:

Հումանիտար բեռները հետ գնացին:

Հումանիտար բեռները ճանապարհից տեղափոխվել են Գորիս, որպեսզի Կարմիր Խաչի և խաղաղապահների միջոցով տեղափոխվեն Ստեփանակերտ:

Վարդենիսի համայնքապետը միացել է շարժմանը:

Կեղծիք, ինչը հերքեց գործող համայնքապետը, սակայն հրապարակում ամոթից գետինը չմտան և այնուամենայնիվ հայտարարեցին, որ ֆեյք հայտարարությունը ճիշտ է և համայնքապետը միացել է իրենց:

Կարծում ենք, որ մեր բացահայտումները թույլ են տալիս ֆեյքը խեղդել բնօրրանում: Եվ դա ձեր շնորհիվ է, քանի որ լայնորեն տարածում եք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930