Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18:00-ից ընդդիմությունը հրավիրել էր հանրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:38-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 6300 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Կարդացեք նաև
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
ԻՔՄ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
իքմ+քպ = գծուծ թվեր հայտարարելու լուրջ համագործակցություն։ իոնիսյանն իրեն “օբյեկտիվ” ընդդիմադիրի կերպարով է ուզում ներկայացնել, հաստատ չի ստացվի, թվանկարիչ մուկուչյանի աճպարության վերջը ցույց տվեց, որ չի ստացվի։ Բոլոր թվանկարիչներին իշխանությունն օգտագործում է, իսկ հետո արխիվացնում, սակայն
կատարած կեղծարարությունները զզվելի հետք են թողում իրենց ծառայասեր կերպարի վրա։