Հետագա սերունդներն ամոթով են հիշելու մեզ, մեր օրոք Հայաստանը գցեց Արցախ ժողովրդին, որ մեր հայրենակիցներն էին: Այս խայտառակությունից մենք երկար ժամանակ չենք կարողանալու դուրս գալ, Նիկոլի անունը կմոռանան, բայց կհիշեն, թե Հայաստանի միջոցով ինչ ոճրագործություն է արվել, ու այդ մեղքը բոլորիս վրա է: Այսպես անպատի՞վ մենք պետք է ապրենք: Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում այսօր հայտարարեց «Ազգային կոմիտեի» անդամ Վազգեն Մանուկյանը:
«Նիկոլը 100 տոկոսով գնալու է, ցանկացած գնով, բայց մենք առաջին քայլը փորձում ենք անել այնպես, որ նոր եկող իշխանությունը լինի լեգիտիմ, եթե չէ, ապա ժողովուրդը կդառնա անկառավարելի և վայ իրենց: Դրա համար մեզ պետք է որքան հնարավոր է շուտ անել: Մենք հիմա կոմիտեով տանում ենք այդ ուղղությունը, արդյո՞ք կոմիտեն ողջ ժողովուրդն է: Ոչ: Կոմիտեն ներկայացնում է այս ծրագիրը, բայց հասարակության մեջ կան շատ տարբեր շերտեր, որոնք ներգրավված չեն կոմիտեում, բայց բոլորը՝ անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից պայքարում են հանուն երկրի պատվի, հանուն երկրի ապագայի, հանուն դավաճաններից ազատվելու, որովհետև հասկանում են, որ եթե թշնամին մտնի երկիր, ինչ կլինի: Ուստի ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին. ներեք իրար, համբուրվեք իրար հետ, ձեռք-ձեռքի սեղմեք, իրար լրացրեք, բոլորս միասին դա պետք է անենք: Ես պատրաստ եմ կոմիտեի գործընկերների հետ հանդիպել բոլոր քաղաքական ուժերի հետ, թող գան իրենք, ցանկացած քաղաքական ուժ կարող է գալ այստեղ: Միայն համերաշխությամբ կարելի է լուծել հարցը, համերաշխ պետք է լինենք, որ միասնական ջարդենք այս դևին, որ գնա․.. ախր դև էլ չի էհ, տարական՝ մի հատ, մի հատ անիմաստ մարդ մի երկիր կործանեց ու կանգնած խոսում է անկախության մասին: Մենք ղեկավարել ենք անկախության շարժումը, ու ինքը հիմա մե՞զ է ասում, ի՞նչ է հասկանում ինքը անկախությունից: Ինքը ուզում է Հայաստանը դարձնի Նիկոլի դուքան» :
Նրա խոսքով, թեպետ, քաղաքական ուժերը տարբեր հայացքներ ունեն, սակայն բոլորը պաշտպանված, անկախ, հզոր Հայաստան են երազում:
«Առաջիկա 3 օրը մենք պարալիզացնելու ենք ողջ Հայաստանը՝ առավոտվա 8-11-ը՝ հաստատ, իշխանության հենարանը մնացել է միայն ոստիկանությունը: Մենք հիմա երթով գնալու ենք Ոստիկանություն, չենք գնում ինչ-որ մեկի հետ հանդիպենք, գնում ենք մեր բողոքն արտահայտենք ընդդեմ ոստիկանական բռնությունների, ասենք, տեսեք, դուք մեզ եք նկարում, մենք՝ ձեզ, որ ձեր երեխաներին ցույց տանք ու իրենք ամաչեն, որ ձեզ պես ծնողներ ունեն»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ