Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց ի՞նչ նպատակ են հետապնդում ցույցերի կազմակերպիչներն ու ի՞նչ աղերս ունի դա մեր բոլորիս անհանգստությունների հետ. Սոնա Ղազարյան

Սեպտեմբեր 24,2023 21:44

«Սիրելի ժողովուրդ,

Վերջերս հաճախ եմ նկատում,

որ որոշ մարդիկ զուգահեռներ են անցկացնում այսօր փողոցում (և ոչ միայն) տեղի ունեցողն 2018թ. Թավշյա ոչ բռնի հեղափոխության հետ: Այս համեմատությունն ոչ միայն անտեղին է, այլ աղերս չունի իրականության հետ:

Նախևառաջ 2018թ. հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, քանի որ տասնամյակներ ԶՐԿՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՒԱՎՈՐԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ: Այդ ինստիտուտն չկար, պարզապես չկար: 2018թ.-ի հեղափոխությունը ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՉԷՐ, ԱՐՁԱԳԱՆՔ ԷՐ:

2018թ. հետո իշխող կուսակցությունը քանիցս ապացուցել է, որ արդար և ազատ ընտրություններն այլևս իրականությունն են և իշխանության ձևավորման միակ տարբերակ, և ուրեմն լեգիտիմ իշխանությունը փողոցով չի հեռանալու:

Սիրելի հայրենակիցներ, փողոցում կա՜ն մարդիկ, ովքեր անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությամբ, մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, ԼՂ-ում բնակվող մեր բարեկամների հետ, միջազգային բոլոր գործընկերների հետ: Հնարավոր տեղեկատվություն տրամադրվում է ըստ ԼՂ իշխանության առաջնահերթության և նպատակահարմարության տարբեր ֆորմատներով:

Բայց ի՞նչ նպատակ են հետապնդում ցույցերի կազմակերպիչներն ու ի՞նչ աղերս ունի դա մեր բոլորիս անհանգստությունների հետ, սա բոլորովին այլ հարց է»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սոնա Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930